ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Այս տարի կարող է տեղի ունենալ «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երկրների ներկայացուցիչների նոր հանդիպումը։ Ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
Խորհրդատվական հարթակում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը, սակայն վերջինս դեռ հրաժարվում է մասնակցել այս հարթակի աշխատանքներին։
Իրանի դեսպանն այս ձևաչափն ամենաարդյունավետն է անվանել Հարավային Կովկասում խնդիրների քննարկման ու լուծման առումով։ Այս ձևաչափով նախորդ հանդիպումը անցկացվել էր Թեհրանում անցած տարի։ Դեսպանը հանդիպումը հաջողված է համարում` հավելելով, որ այլ պետությունների միջամտությունը սրում է Հարավային Կովկասի իրավիճակը։