Վրաստանի վարչապետն այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն. Արխիվային լուսանկար
Վրաստանի կառավարության ղեկավարը բանակցություններ կվարի Հայաստանի ղեկավարության հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Պաշտոնական այցով այսօր Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Նախատեսված են Կոբախիձեի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկկողմ բանակցություններ, այնուհետև նրանք կշարունակեն հանդիպումը ընդլայնված կազմով։
Երկու երկրների կառավարությունների ղեկավարները մամուլի համար հայտարարություններով հանդես կգան։
Վրաստանի վարչապետը կհանդիպի նաև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
Վրաստանի պատվիրակության կազմում են փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին, կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 26-ին Հայաստանն ու Վրաստանը ստորագրեցին ռազմավարական գործընկերության համաձայնագիր։
Վրաստանի վարչապետը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ