Վարդենյաց լեռնանցքում բուք է. որոշ շրջաններում ձյուն է տեղում

Ձյուն. Արխիվային լուսանկար
Գերատեսչությունը վարորդներին խորհուրդ է տալիս շարունակել երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, հայտնում է Փրկարար ծառայությունը։
Փակ է Վարդենյաց լեռնանցքը, այնտեղ բուք և ձյուն է։ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Նշվում է, որ Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող հատվածը փակ է բեռնատարների համար։
Սյունիքի և Շիրակի մարզերում, Հրազդան, Ծաղկաձոր, Չարենցավան, Աբովյան, Ջերմուկ, Գավառ, Սևան, Ճամբարակ, Մարտունի, Ապարան, Թալին, Դիլիջան, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում, Արագած, Տիգրանաշեն, Լանջառ գյուղերում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով. եղանակի տեսություն