Ռոստովի մարզում ՀՕՊ–ը խոցել է ուկրաինական 11 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ
Ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում Ռուսաստանի Դաշնության սահմանային տարածքները տարբեր ձևերով, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն անցած գիշեր Ռոստովի մարզում որսացել է ուկրաինական 11 անօդաչու թռչող սարքեր, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Մարտի լույս 25-ի գիշերը Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչություն իրականացնելու փորձը կանխվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով` այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով գրոհում են Ռուսաստանի Դաշնության սահմանային շրջանների, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի վրա։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինը դա անվանել է «մարդկանց պաշտպանությունը, ովքեր ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների և ցեղասպանության»։ Դրան հասնելու համար, նրա խոսքով, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապաազգայնացում» և պատասխանատվության ենթարկել բոլոր ռազմական հանցագործներին, ովքեր մեղավոր են Դոնբասում «քաղաքացիների դեմ արյունալի հանցագործությունների համար»։ Ի պատասխան՝ արևմտյան երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։