ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik․ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի պաշտոնական այցը Հայաստան ավարտվել է: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Վրաստանի վարչապետը Հայաստան էր ժամանել այսօր առավոտյան։ Պաշտոնական այցի շրջանակում նա հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նաև նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Բարձրաստիճան հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում խորացնելուն վերաբերող հարցեր։
Իրակլի Կոբախիձեն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: