Մեկ տարում 650 առցանց խանութ է հայտնաբերվել. ՆԳ նախարարը` թմրաշրջանառության մասին

Վահե Ղազարյան
Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է համացանցի միջոցով թմրաշրջանառության 489 դեպք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը 2023 թվականին աճել է 2847-ով կամ 2,5 անգամ։ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս տվյալները ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարար, գեներալ–մայոր Վահե Ղազարյանը։
2023 թ․ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվն աճել է 48%–ով
«Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է համացանցի միջոցով իրականացվող թմրամիջոցների անօրինական շրջանառության 489 դեպք, որից 128-ը` իրացման, իսկ 361ը`ձեռքբերման։ Հայտնաբերվել է թմրամիջոցների վաճառքով զբաղվող 650 առցանց խանութ և 35 Telegram–յան ալիք»,– ասաց նախարարը։
Իրավապահները նախորդ տարի բացահայտել են այս հանցագործության 4564 դեպք` 2022 թվականի 1717-ի դիմաց։
2023 թ․ ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է պետությանը պատճառված 16 մլրդ դրամի վնաս․ Աբազյան