ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Մոսկվայի Բասմանյան դատարանը «Կրոկուսի» ահաբեկչության գործով որոշում կայացրեց 2 ամսով կալանավորել ահաբեկչության կատարողներ Դալերջոն Բարոտովիչ Միրզոևին ու Ռաչաբալիզոդա Սաիդակրամի Մուրոդալին։ Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։
Դալերջոն Միրզոևը 32 տարեկան է, ծնունդով Տաջիկստանից է, ունի չորս անչափահաս երեխա: Նա Նովոսիբիրսկում երեք ամսով ժամանակավոր գրանցում է ունեցել, սակայն այն ավարտվել է։ Համացանցում տարածված կադրերում այդ ահաբեկիչը գնդակահարելուց հետո դանակահարում էր մարդկանց։
Ռաչաբալիզոդա Մուրոդալին ծնվել է 30 տարեկան է: Ամուսնացած է, ունի մեկ երեխա: Ասում է, որ Ռուսաստանում գրանցում ունի, բայց չի հիշում որտեղ: Երկուսն էլ շփվել են թարգմանչի միջոցով։
Հիշեցնենք` մարտի 22-ին հայտնի դարձավ, որ մերձմոսկովյան Կրասնոգորսկում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով` ահաբեկչության հետևանքով տուժել է 285 մարդ (այդ թվում՝ 8 երեխա), որոնցից 133-ը մահացել են (այդ թվում ՝ 3 երեխա)։ Բուժհաստատություններ են տեղափոխվել և հոսպիտալացվել 114 մարդ, որից 4-ը՝ երեխա։
Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները։
Մարտի 24-ը ՌԴ-ում հայտարարվել է համազգային սգո օր։