ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. «Կրոկուսում» ահաբեկչության գործով ներգրավված երեք նոր անձինք, որոնց հետաքննությունը խնդրում է կալանավորել, ենթադրաբար, նույն ընտանիքի անդամներ են, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Մոսկվայի Բասմանյան դատարանում նյութեր են ստացվել Իսլոմով Ամինչոն Իսրոիլովիչի, Իսլոմով Դիլովար Իսրոիլովիչի և Իսլոմով Իսրոիլ Իբրահիմովիչի վերաբերյալ: Երկուսին պաշտոնական մեղադրանք է առաջադրվել, երրորդը շարունակում է մնալ կասկածյալի կարգավիճակում։
Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով` ահաբեկչության հետևանքով տուժել է 285 մարդ (այդ թվում՝ 8 երեխա), որոնցից 133-ը մահացել են (այդ թվում՝ 3 երեխա)։ Բուժհաստատություններ են տեղափոխվել և հոսպիտալացվել 114 մարդ, որից 4-ը՝ երեխա։
Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները` Դալերջոն Միրզոևը, Ռաչաբալիզոդա Սաիդակրամին, Մուհամմադսոբիր Ֆայզովը և Ֆարիդունի Շամսիդինը։ Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։