ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Հնդկաստանի ավելի քան 57 100 քաղաքացի 2023 թվականին հատել է Հայաստանի սահմանը, իսկ գրեթե 40 492–ն էլ արդեն լքել է երկիրը։ Այս մասին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։
«Կացության մշտական կարգավիճակ ստանալու համար դիմել է Հնդկաստանի 36 քաղաքացի, իսկ կացության ժամանակավոր կարգավիճակ ստանալու թույլտվության համար` 2289, որոնցից 2199–ը ուսանող է: Ընդ որում, 96 հնդիկի կացության թույլտվություն չեն տրամադրել»,– նշեց Ֆիդանյանը։