ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Ռուսաստանը կարևոր դեր է խաղում Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման գործում։ Այս մասին Ժնևում Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Բլիժնեե Զարուբեժիեի Telegram ալիքը։
Նշվում է, որ կողմերը քննարկել են հայ-ռուսական օրակարգի մի շարք հարցեր:
Նրանք պայմանավորվել են շարունակել երկու երկրների շփումները խորհրդարանական համագործակցության գծով։
Նշենք, որ Շվեյցարիայի մայրաքաղաքում ընթանում է Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովը: