Արևմուտքից ցուրտ քամիներ են գալիս. վաղը սպասվում է ձյուն, բուք, ցածր տեսանելիություն

Ջերմուկ. Արխիվային լուսանկար
Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Այսօր կեսօրից հետո դեպի երեկո տեղումները հանրապետության ամբողջ տարածքում կդադարեն։ Մարտի 26-ին արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ, հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
«Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում՝ ձյան տեսքով։ Առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ»,–տեղեկացնում են գերատեսչությունից։
Նշվում է, որ առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։