Արարատ Միրզոյանն Արգենտինայում է

Պաշտոնական այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը կհանդիպի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Մարտի 25-ին և 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կլինի Արգենտինայի Հանրապետությունում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Արգենտինայի արտաքին հարաբերությունների միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Դիանա Մոնդինոյի հետ»,– գրել է նա։
Բադալյանը նշել է, որ նախատեսվում են նաև ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումներն այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Օրակարգում ներառված են նաև փորձագիտական, գիտահետազոտական և առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ շփումներ։
Հիշեցնենք, որ մարտի 21-22-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով գտնվում էր Ուրուգվայում, որտեղ մասնակցել է ՀՀ դեսպանատան բացման արարողությանը։