Ադրբեջանում տղամարդ է կալանավորվել ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով

Պարզվել է, որ Բահրուզ Ասգարովը տարբեր շրջաններում բնակվող անձանց հանձնարարել է մահափորձեր կազմակերպել տարբեր մարդկանց դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Ադրբեջանում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով կալանավորվել է տղամարդ։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Բահրուզ Ասգարովը ծրագրել էր ահաբեկչություններ իրականացնել Ադրբեջանում այլ անձանց հետ։
«Պետական անվտանգության ծառայությունում իրականացված հետաքննության ընթացքում հիմնավոր կասկածներ են ի հայտ եկել առ այն, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին, որը բնակվում է Ռուսաստանի Դաշնության Մուրմանսկ քաղաքում, այլ անձանց հետ համաձայնության գալով, ծրագրել է ահաբեկչական գործողություններ իրականացնել»,– գրում են լրատվամիջոցները` վկայակոչելով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությանը։
Պարզվել է, որ Բահրուզ Ասգարովը տարբեր շրջաններում բնակվող անձանց հանձնարարել է մահափորձ կազմակերպել Լենքորան քաղաքի գործադիր իշխանության ղեկավարի, ինչպես նաև անգլերեն դասավանդող օտարերկրյա քաղաքացու դեմ:
2 ամսով կալանավորվեցին«Կրոկուսի» ահաբեկչության գործով անցնող մյուս 2 ահաբեկիչները