Զինված տղամարդիկ մտել են Նոր Նորքի ոստիկանության շենք։ Համապատասխան տեսանյութը տարածել է ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Մելքոնյանը։ Տեսանյութում լսվում է պայթյունի կամ կրակոցի ձայն։
Armlur.am-ն էլ գրում է, որ «Մարտական եղբայրություն» անդամները ոստիկանության բաժնում նռնակ են պայթեցրել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ կան վիրավորներ։
ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժանմունքը, ուր ներխուժել են զինված տղամարդիկ, շրջափակված է կարմիրբերետավորների ու հատուկջոկատայինների կողմից, դեպքի վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
«Մարտական եղբայրություն» անդամները սոցցանցերում հերքում են իրենց մասնակցությունը կատարվածին, նշելով, որ դատապարտում են ցանկացած տիպի ահաբեկչական գործունեություն։