ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Sputnik-Արմենիա կայքը դադարել է հասանելի լինել, խմբագրությունը որոշում է կայացրել այն նոր դոմեն տեղափոխելու մասին, հայտնել են Sputnik-ի տեխնիկական ծառայությունից։
«Ուրբաթ երեկոյան՝ մարտի 22-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 21-ին դոմենի պատասխանատու գրանցող Nic.ru-ն փոխել է ns-սերվերները, ինչի արդյունքում այդ տիրույթներով կայքերը դարձել են անհասանելի։ Պատճառը չի հաղորդվել: Կայքը դուրս է եկել կառավարումից: Մասնագետները հայտ են ներկայացրել ռուսական ռեգիստրատորին», - ասել են տեխնիկական ծառայությունից։
Այնտեղ նշել են, որ այժմ Sputnik-Արմենիա կայքը տեղափոխվել է ru դոմենային գոտու նոր հասցեով և հասանելի է am.sputniknews.ru ռուսերեն և arm.sputniknews.ru հայերեն լեզուներով: