ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. ՌԴ Շերեմետևո օդանավակայանում չվերթներից մեկի կին ուղևորը հայտարարել է, որ իր ուսապարկի մեջ ռումբ կա:
Sputnik Արմենիային «Շերեմետևո» օդանավակայանից հայտնեցին, որ հետաձգվել է «Աէրոֆլոտ» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթը։ Ընդ որում, «Շերեմետևոյում» միջադեպը ոչ հաստատեցին, ոչ էլ հերքեցին։
«Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ։ Բուն միջադեպը հաստատում ենք»,-հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։
Ներկայումս ինքնաթիռի թռիչքը հետաձգվել է, ոստիկանությունը և արտակարգ իրավիճակների ծառայությունը ստուգում են անցկացնում: