Նոր Նորքի ոստիկանության վրա զինված հարձակում են գործել 3 տղամարդ

նախնական տեղեկություններով՝ նռնակից բացի այլ զենք չի գործադրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Այսօր ժամը 17-ի մոտակայքում Նոր Նորքի ոստիկանության վրա զինված հարձակում են գործել 3 տղամարդ, նրանցից 2-ը վիրավորվել են իրենց իսկ պայթեցրած նռնակից։ Նրանք հոսպիտալացվել են։ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի խոսքով՝ այս պահին ոստիկանության մոտ 1 հոգի է՝ զինված նռնակով։ Ձեռնարկվում են համապատասխան գործողություններն նրան վնասազերծելու համար։ Նախնական տեղեկություններով՝ ոստիկանների շրջանում տուժածներ չկան։ Ոստիկանության բաժնի մոտ է ժամանել ոստիկանության ամբողջ ղեկավար կազմը։
Նարեկ Սարգսյանի հաղորդմամբ՝ նախնական տեղեկություններով՝ նռնակից բացի այլ զենք չի գործադրվել։
Սոցցանցերում տարածված տեղեկությունները, թե զինված հարձակում գործողները «Մարտական եղբայրության» անդամներն են, պահանջում են ազատ արձակել իրենց թիմակիցներին՝ Նարեկ Սարգսյանը չմեկնաբանեց։ Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ՝ «Մարտական եղբայրության» բերման ենթարկված բոլոր անդամներն ազատ են արձակվել։