ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով 49 անձ ձերբակալվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Ձերբակալվածները տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ»,-ասաց նա։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` բոլոր ձերբակալվածները Մարտական եղբայրության անդամներ են։
Նշենք, որ կազմակերպության անդամները այսօր նախատեսել էին այցելել սահմանամերձ Ոսկեպար, որտեղ վերջին մեկ տարվա ընթացքում գործունեություն էր ծավալում՝ բարձրացնելով տեղի բնակչության ինքնապաշտպանության ունակությունները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է Մարտական եղբայրության անդամ Ավետիս Ավետիսյանը, կապ չի հաստատվում Մարտական եղբայրության անդամ Հրանտ Տէր-Աբրահամյանի հետ: