ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. «Կրոկուս Սիթի Հոլ»- ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժել է 152 մարդ, նրանցից 5-ը երեխաներ են, ևս 3 երեխա սպանվել է, հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։
«Ահաբեկչության հետևանքով տուժել է 285 մարդ (այդ թվում՝ 8 երեխա), որոնցից 133-ը մահացել են (այդ թվում ՝ 3 երեխա)։ Բուժհաստատություններ են տեղափոխվել և հոսպիտալացվել 114 մարդ, որից 4-ը՝ երեխա», - ասված է հաղորդագրության մեջ:
Հրաձգությունն ու հրդեհը տեղի են ունեցել մարտի 22-ի երեկոյան ՝ Մերձմոսկովյան Կրասնոգորսկի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում համերգից առաջ: ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, որը ականատես է եղել տեղի ունեցածին, հայտնել է, որ դահլիճ են ներխուժել մի քանի տղամարդիկ՝ կամուֆլյաժով և առանց դիմակների, նրանք մարդկանց գնդակահարել են և հրկիզող ձողիկներ նետել։
Պուտինը նշել է, որ ահաբեկչության բոլոր չորս կատարողները հայտնաբերվել և ձերբակալվել են. նրանք փորձել են թաքնվել և շարժվել դեպի Ուկրաինա, որտեղ նրանց համար ուկրաինական կողմից պատրաստվել է սահմանը հատելու «պատուհան»: Ռուսաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ նրանք օտարերկրացիներ են։ Նախագահը նշել է, որ ընդհանուր առմամբ ձերբակալվել է 11 մարդ, և ուժայիններն աշխատում են ահաբեկիչների օժանդակող բազան հայտնաբերելու ուղղությամբ:
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը բախվել է ոչ միայն մանրակրկիտ ծրագրված ցինիկ ահաբեկչության, այլև խաղաղ մարդկանց պատրաստված և կազմակերպված զանգվածային սպանության հետ: ՌԴ նախագահն ընդգծել է, որ այս հանցագործության բոլոր կատարողները, կազմակերպիչներն ու պատվիրատուները կրելու են արդար և անխուսափելի պատիժ: