Կայացել է Մոսկվա-Երևան հետաձգված չվերթը

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. ՌԴ «Շերեմետևո» օդանավակայանից Մոսկվայի ժամանակով ժամը 16.12-ին կայացել է Մոսկվա-Երևան հետաձգված չվերթը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով օդանավակայանի ներկայացուցիչ Աննա Զախարենկովային։
Նշենք, որ չվերթը հետաձգվել էր, քանի որ ուղևորուհիներից մեկը հայտարարել էր, որ իր պայուսակում ռումբ կա։
«Չվերթին նախապատրաստվելիս ուղևոր Վոլոշինա Յ.Վ. - ն, ծնված 1967 թվականին, հայտարարել էր, որ իր ձեռքի ուղեբեռում պայթուցիկ սարք կա»,-ասել է Աննա Զախարենկովան: