Հայ բռնցքամարտիկները Լիտվայում ոսկե ու բրոնզե մեդալներ են նվաճել

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. 51 կգ քաշային, Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր Բարեղամ Հարությունյանը Լիտվայում կայացած Եվրոպայի կրկնակի և ԽՍՀՄ բազմակի չեպիոն Ալգիրդաս Շոցիկասի անվան 28-րդ միջազգային մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Եզրափակիչում հայ մարզիկը համառ պայքարում ժամանակից շուտ՝ 3-րդ ռաունդում հաղթեց Ուելսի ներկայացուցիչ Ռիչարդ Սքոտին։
Մեր թիմը հայրենիք կվերադառնա նաև մեկ բրոնզե մեդալով։ Ավելի վաղ 67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը կանգնել էր պատվո հարթակի 3-րդ աստիճանին։
Մրցաշարն անցկացվել է մարտի 21-23-ը Կաունասում։