Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Վահագն Խաչատուրյան
ՀՀ նախագահը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու հարազատներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Խոր ցավով տեղեկացա Մոսկվայում տեղի ունեցած սոսկալի ահաբեկչության մասին, որի զոհն են դարձել տասնյակ անմեղ մարդիկ։ Ահաբեկչության ցանկացած դրսևորում աներկբա անընդունելի ու դատապարտելի է։ Իմ խորին ցավակցությունն եմ հղում Ձեզ և Ռուսաստանի ժողովրդին, զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,– ասված է հեռագրում։

Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին «Կրոկուսի» ահաբեկչության կապակցությամբ
Հիշեցնենք` մարտի 22-ին հայտնի դարձավ, որ մերձմոսկովյան Կրասնոգորսկում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: ԱԴԾ-ի վերջին տվյալներով՝ մահացել է ավելի քան 60 մարդ։ Ըստ ՌԴ ԱԻՆ–ի` հոսպիտալացվել է 107 մարդ: Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։
Ցնցված ենք Մոսկվայում տեղի ունեցած անմարդկային ահաբեկչության սահմռկեցուցիչ լուրից. ՀՀ ԱԳՆ