Ռուսաստանում մարտի 24-ը սգո օր է հայտարարվում. Պուտին

Վլադիմիր Պուտին
ՌԴ նախագահը ցավակցություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր կորցրել են հարազատներին` վստահեցնելով, որ բոլորին համապատասխան օգնություն կցուցաբերեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Մարտի 24-ը ՌԴ-ում հայտարարվել է համազգային սգո օր։ Ժողովրդին ուղղված ուղերձում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչությունն անվանել է արյունոտ և բարբարոսական։
«Ահաբեկչության զոհ են դարձել տասնյակ խաղաղ բնակիչներ, որոնք որևէ բանում մեղավոր չեն եղել»,– նշել է ՌԴ նախագահը։
Նա նաև ցավակցություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր կորցրել են հարազատներին։ Պուտինը վստահեցրել է` բոլորին համապատասխան օգնություն կցուցաբերեն։
Հիշեցնենք` մարտի 22-ին հայտնի դարձավ, որ մերձմոսկովյան Կրասնոգորսկում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով` 115 մարդ է մահացել։ Ըստ ՌԴ ԱԻՆ–ի` հոսպիտալացվել է 107 մարդ: Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։
Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները։