ՌԴ քաղաքացիներ չեն. ՔԿ–ն` «Կրոկուսում» ահաբեկչություն իրականացնողների մասին

Ուժայինները «Կրոկուս Սիթի Հոլ»–ի տարածքում
Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՌԴ քննչական կոմիտեն հերքել է լուրերը, թե Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության մեջ կասկածվողները ՌԴ քաղաքացիներ են։
«Նրանք բոլորը այլ երկրի քաղաքացիներ են»,– հայտարարել է ՌԴ ՔԿ–ն։
Հիշեցնենք` մարտի 22-ին հայտնի դարձավ, որ մերձմոսկովյան Կրասնոգորսկում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով` 133 մարդ է մահացել։ Ըստ ՌԴ ԱԻՆ–ի` հոսպիտալացվել է 107 մարդ: Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։
Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները։
Մարտի 24-ը ՌԴ-ում հայտարարվել է համազգային սգո օր։