ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է «Կրոկուս Սիթի Հոլ»–ում իրականացված ահաբեկչության զոհերի նախնական ցուցակը։
Ցուցակում 13 անուն կա։
Հիշեցնենք` մարտի 22-ին հայտնի դարձավ, որ մերձմոսկովյան Կրասնոգորսկում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով` 133 մարդ է մահացել։ Ըստ ՌԴ ԱԻՆ–ի` հոսպիտալացվել է 107 մարդ: Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։
Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները։
Մարտի 24-ը ՌԴ-ում հայտարարվել է համազգային սգո օր։