ՌԴ ԱԻՆ-ը հրապարակել է ահաբեկչության հետևանքով հոսպիտալացվածների տվյալները

Կրոկուս Սիթի Հոլ
ԱԴԾ-ի վերջին տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով մահացել է ավելի քան 60 մարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Ռուսաստանի ԱԻՆ-ը թարմացրել է մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ»–ում ահաբեկչության հետևանքով հոսպիտալացվածների մասին տվյալները:
Ցուցակը, որում 107 անուն է նշվում, հրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայքում:
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին «Կրոկուսի» ահաբեկչության կապակցությամբ
Հիշեցնենք` մարտի 22-ին հայտնի դարձավ, որ մերձմոսկովյան Կրասնոգորսկում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: ԱԴԾ-ի վերջին տվյալներով՝ մահացել է ավելի քան 60 մարդ։ Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։
Ցնցված ենք Մոսկվայում տեղի ունեցած անմարդկային ահաբեկչության սահմռկեցուցիչ լուրից. ՀՀ ԱԳՆ