«Կրոկուսի» ահաբեկչության հետևանքով մահացածների թիվը հասել է 133-ի. ՌԴ ՔԿ

Կրոկուս սիթի հոլ
Համերգասրահում որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում ահաբեկչության հետևանքով ավելի քան 130 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն։
«Փլատակների մաքրման ընթացքում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 133-ի։ Որոնողական աշխատանքները շարունակվում են»,– ասված է հաղորդագրությունում։
Մինչ այս ՌԴ ՔԿ–ն հայտնում էր 115 զոհի մասին։
Հիշեցնենք` մարտի 22-ին հայտնի դարձավ, որ մերձմոսկովյան Կրասնոգորսկում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Ըստ ՌԴ ԱԻՆ–ի` հոսպիտալացվել է 107 մարդ: Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։
Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները։
Մարտի 24-ը ՌԴ-ում համազգային սգո օր է հայտարարվել։