«Կրոկուս Սիթի Հոլ»–ում տուժածներից 16-ի վիճակը ծայրահեղ ծանր է. մեկը երեխա է

Հիվանդանոց
ՌԴ ՔԿ–ն ավելի վաղ հայտնել էր, որ համերգասրահում տեղի ունեցած հրաձգության և հրդեհի հետևանքով 93 մարդ է մահացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տուժածներից 16–ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։
«Եվս 44-ը, այդ թվում` 2 երեխա, ծանր վիճակում են»,– հավելել է Կուզնեցովը։
Հիշեցնենք` մարտի 22-ին հայտնի դարձավ, որ մերձմոսկովյան Կրասնոգորսկում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով՝ մահացել է 115 մարդ։ Ըստ ՌԴ ԱԻՆ–ի` հոսպիտալացվել է 107 մարդ: Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։
Ցնցված ենք Մոսկվայում տեղի ունեցած անմարդկային ահաբեկչության սահմռկեցուցիչ լուրից. ՀՀ ԱԳՆ