ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Այս պահին առկա տվյալների համաձայն՝ Մոսկվայում տուժածների և զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Նշենք, որ զոհերի թիվը պարբերաբար ավելանում է։ Վերջին տվյալներով` 115 մարդ է մահացել։
Հիշեցնենք` մարտի 22-ին հայտնի դարձավ, որ մերձմոսկովյան Կրասնոգորսկում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Ըստ ՌԴ ԱԻՆ–ի` հոսպիտալացվել է 107 մարդ: Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։