«Կրոկուս Սիթի Հոլ»–ում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 93-ի. ՌԴ ՔԿ

«Կրոկուս Սիթի Հոլ»
Քննչական կոմիտեն հայտնել է, որ զոհերի թիվը դեռ կարող է ավելանալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով ավելի քան 90 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն։
«Այս պահին հաստատվել է, որ 93 զոհ կա։ Այս թիվը դեռ կավելանա»,– ասվում է հաղորդագրությունում։
Նախնական տվյալներով` մարդկանց մահվան պատճառ են դարձել հրազենային վնասվածքները և ծխից թունավորումը:
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին «Կրոկուսի» ահաբեկչության կապակցությամբ
Հիշեցնենք` մարտի 22-ին հայտնի դարձավ, որ մերձմոսկովյան Կրասնոգորսկում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Ըստ ՌԴ ԱԻՆ–ի` հոսպիտալացվել է 107 մարդ: Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։
Ցնցված ենք Մոսկվայում տեղի ունեցած անմարդկային ահաբեկչության սահմռկեցուցիչ լուրից. ՀՀ ԱԳՆ