«Կրոկուս Սիթի Հոլ»–ում ահաբեկչության հետևանքով ավելի քան 60 մարդ է զոհվել. ՌԴ ՔԿ

«Կրոկուս Սիթի Հոլ»–ի տարածքում
Ահաբեկչության վայրում քննչական գործողությունները շարունակվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով ավելի քան 60 մարդ է զոհվել: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդագրության` Ռուսաստանի քննչական կոմիտեի քննիչները, քրեագետներն ու փորձագետները, համագործակցելով ՆԳՆ-ի և ԱԴԾ-ի հետ, շարունակում են քննչական գործողությունները դեպքի վայրում:
«Հանցագործության վայրից առգրավվում են իրեղեն ապացույցները, այդ թվում՝ զենք - զինամթերքը, արդեն անցկացվում են բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները», - հայտնել են Ռուսաստանի քննչական կոմիտեից:
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին «Կրոկուսի» ահաբեկչության կապակցությամբ
Հիշեցնենք` մարտի 22-ին հայտնի դարձավ, որ մերձմոսկովյան Կրասնոգորսկում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ հոսպիտալացվել է 115 մարդ, որոնցից 5–ը երեխաներ են: Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։
Ցնցված ենք Մոսկվայում տեղի ունեցած անմարդկային ահաբեկչության սահմռկեցուցիչ լուրից. ՀՀ ԱԳՆ