«Կրոկուս Սիթի Հոլ»–ում ահաբեկչության հետևանքով 3 երեխա է մահացել. նախարարություն

«Կրոկուս Սիթի Հոլ»
ԱԴԾ-ի վերջին տվյալներով՝ մահացել է ավելի քան 60 մարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 3 երեխա է մահացել: Այդ մասին են վկայում Մոսկվայի մարզի առողջապահության նախարարության կայքում հրապարակված տվյալները։
«Կենսաբանական մահ» բաժնում նշված է երեք երեխա և երկու տղամարդ։
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին «Կրոկուսի» ահաբեկչության կապակցությամբ
Հիշեցնենք` մարտի 22-ին հայտնի դարձավ, որ մերձմոսկովյան Կրասնոգորսկում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: ԱԴԾ-ի վերջին տվյալներով՝ մահացել է ավելի քան 60 մարդ։ Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ հոսպիտալացվել է 115 մարդ, որոնցից 5–ը երեխաներ են: Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։
Ցնցված ենք Մոսկվայում տեղի ունեցած անմարդկային ահաբեկչության սահմռկեցուցիչ լուրից. ՀՀ ԱԳՆ