ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատանը սգո մատյան կբացվի

Մարդիկ ծաղիկներ են խոնարհում ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան դիմաց
Ռուսաստանում մարտի 24-ին համազգային սգո օր է հայտարարված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Ռուսաստանում հայտարարված սգո օրվա կապակցությամբ ՀՀ–ում ՌԴ դեսպանատանը սգո մատյան կբացվի։ Տեղեկությունը հայտնում է դեսպանության մամուլի ծառայությունը։
Սգո մատյանը բաց կլինի մարտի 24-ին` ժամը 12։00-14:00 և 16:00-18:00, ինչպես նաև մարտի 25-ին` ժամը 10:00-14:00–ն։
Նշված օրերին դեսպանությունում նաև ցավակցական էլեկտրոնային մատյան կբացվի։
Հիշեցնենք` մարտի 22-ին հայտնի դարձավ, որ մերձմոսկովյան Կրասնոգորսկում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով` 133 մարդ է մահացել։ Ըստ ՌԴ ԱԻՆ–ի` հոսպիտալացվել է 107 մարդ: Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։
Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները։
Մարտի 24-ը ՌԴ-ում համազգային սգո օր է հայտարարվել։