ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Սպորտային մեկնաբան Վիկտոր Գուսևն ահաբեկչության պահին եղել է «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում։ Նա այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիին։
«Ինձ հետ ամեն ինչ կարգին է, շնորհակալություն»,– լրատվամիջոցին ասել է Գուսևը։
Հիշեցնենք` մարտի 22-ին հայտնի դարձավ, որ մերձմոսկովյան Կրասնոգորսկում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով` 133 մարդ է մահացել։ Ըստ ՌԴ ԱԻՆ–ի` հոսպիտալացվել է 107 մարդ: Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։
Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները։
Մարտի 24-ը ՌԴ-ում հայտարարվել է համազգային սգո օր։