Դատապարտում եմ ահաբեկչության ցանկացած դրսևորում. Մանասյանը ցավակցել է ՌԴ ՄԻՊ–ին

Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը ահաբեկչության պատճառով շուտափույթ ապաքինում է մաղթել ահաբեկչությունից տուժածներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ իր գործընկեր Տատյանա Մոսկալկովային «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը։
«Խորապես ցնցված եմ անմեղ կյանքեր խլած սարսափելի ողբերգության լուրից: Խստորեն դատապարտում եմ ահաբեկչության ցանկացած դրսևորում, մարդկանց թիրախավորելու ցանկացած փորձ: Այս ծանր պահին կիսում եմ Ձեր վիշտը և իմ ցավակցությունը հայտնում այս մեծ ողբերգության զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,– ասված է ցավակցական հեռագրում։
Հիշեցնենք` մարտի 22-ին հայտնի դարձավ, որ մերձմոսկովյան Կրասնոգորսկում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով՝ մահացել է 115 մարդ։ Ըստ ՌԴ ԱԻՆ–ի` հոսպիտալացվել է 107 մարդ: Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։
Ցնցված ենք Մոսկվայում տեղի ունեցած անմարդկային ահաբեկչության սահմռկեցուցիչ լուրից. ՀՀ ԱԳՆ