Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները. ՌԴ ԱԴԾ ղեկավարը զեկուցել է Պուտինին

Ալեքսանդր Բորտնիկով
Վերջին տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով ավելի քան 60 մարդ է մահացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ «Կրոկուս Սիթի Հոլ»–ում իրականացված ահաբեկչությանը մասնակցած անձինք ձերբակալվել են։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Կրեմլին։
«Բորտնիկովը զեկուցել է, որ 11 մարդ է ձերբակալվել, այդ թվում` 4 ահաբեկիչները, որոնք անմիջականորեն մասնակցել են ահաբեկչությանը»,– ասված է հաղորդագրությունում։
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին «Կրոկուսի» ահաբեկչության կապակցությամբ
Հիշեցնենք` մարտի 22-ին հայտնի դարձավ, որ մերձմոսկովյան Կրասնոգորսկում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով՝ մահացել է 93 մարդ։ Ըստ ՌԴ ԱԻՆ–ի` հոսպիտալացվել է 107 մարդ: Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։
Ցնցված ենք Մոսկվայում տեղի ունեցած անմարդկային ահաբեկչության սահմռկեցուցիչ լուրից. ՀՀ ԱԳՆ