Կալանավորված ակտիվիստի եղբայրը կատարվածը որակել է խայտառակություն և ամենաթողություն

Sputnik
Առցանց հեռարձակվող «Իմնեմնիմի» հաղորդշարի հաղորդավար, ընդդիմադիր ակտիվիստ Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել է 2 ամսվա կալանավորում՝ որպես խափանման միջոց։
Երեկ երեկոյան 2 ամսով կալանավորվել էր նաև նույն փոդքաստի համահեղինակ և վարող, ընդդիմադիր ակտիվստ Նարեկ Սամսոնյանը։Սաղաթելյանն ու Սամսոնյանը մեղադրվում են իրենց հաղորդման եթերում կառավարությոն անդամներին հայհոյելու համար։
Փաստաբան Արսեն Բաբայանը դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ դատարանը նույնիսկ չի անդրադարձել այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու հարցին։
Իսկ Վազգեն Սաղաթելյանի եղբայրը`Հայաստանի երրորդ նախագահի նախկին մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը կատարվածը որակել է որպես խայտառակություն և ամենաթողություն։