Մենք որոշեցինք աշխատանքներ տանել ՌԴ զբոսաշրջային մասնագիտական համայնքի հետ. Անուշ Սահակյան

Sputnik
Մարտի 19-21-ը Մոսկվայում ացկացվել է Զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի միջազգային ամենամյա ցուցահանդեսը։ Հայաստանն այս ցուցահանդեսին հրաժարվել է մասնակցել, ընդ որում արդեն երկրորդ տարին անընդմեջ։
Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի բաժնի ղեկավար Անուշ Սահակյանը Sputnik Արմենիայի պարզաբանել է, որ կոմիտեն նպատակահարմար է գտել Ռուսաստանից զբոսաշրջիկներին ներգրավելու համար այլ միջոցառումներ անցկացնել։
«Ռուսաստանը մեծ երկիր է, և մեկ ցուցահանդեսով հնարավոր չէ ընդգրկել ամբողջ լսարանը։ Ուստի մենք որոշեցինք աշխատանքներ տանել մասնագիտական համայնքի հետ»,– ասել է Սահակյանը։