«Ձմռանը կարոտ ենք առատ տեղումներին». Արթուր Գևորգյան

Sputnik
1951 թ–ից սկսած մարտի 23-ը նշվում է որպես օդերևութաբանության համաշխարհային օր։1950թ–ին հենց այդ օրը ՄԱԿ–ի հովանու ներքո ստեղծվեց Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը, որին այսօր արդեն անդամակցում են աշխարհի 187 երկներ, որոնց թվում նաև Հայաստանը։
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունն այս տարվա համար առաջնայնություն է հռչակել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին ուղղված գործողությունները։
Հայաստանում այդ խնդրի դրսևորումների վերաբերյալ մասնագիտական օրվա առիթով Sputnik Արմենիան հյուրընկալել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի Կլիմայի ծառայության պետ Արթուր Գևորգյանին։
Մասնագետը նկատել է, որ շուրջ2-3 տասնամյակ Հայաստանում ձնառատ ձմեռներ չեն լինում։ «Ձմռանը կարոտ ենք առատ տեղումներին»,– ասել է նա` հավելելով, որ դա մեր երկրի վրա գլոբալ ջարմացման հետևնքներից մեկն է։
Կլիմայի փոփոխությունը վերջին 20-30 տարիների ընթացքում Հայաստանում արտահայտվում է ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ, և որպես հետևանք` ձմռանը ձյան տեղումների սակավությամբ, ամռանը` երկարատև շոգ եղանակով։