«Զվարթնոցի» տարածքում հայտնաբերվել է առանց լիցենզիայի աշխատող 20 տրանսպորտային միջոց

Խստացված վերահսկողություն «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում
Վարչական իրավախախտում թույլ տված տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացված վերահսկողություն է իրականացրել տաքսի ծառայություններ մատուցողների նկատմամբ և հայտնաբերել առանց լիցենզիայի ուղևորափոխադրում կատարող 20 տրանսպորտային միջոց։ Տեղեկությունը հայտնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը։
Տեսչական մարմնի Երևանի տրանսպորտային անվտանգության բաժանմունքի մասնագետները մշտադիտարկում են իրականացրել մարտի 15-22-ն ընկած ժամանակահատվածում և ուսումնասիրել տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող 24 տրանսպորտային միջոց։
«Վարչական իրավախախտում թույլ տված տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ»,– ասված է հաղորդագրությունում։
Խստացված վերահսկողություն «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում
ՔՏՀԱ տեսչական մամինը տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարող անհատ տաքսիներին ու մասնավոր ընկերություններին հորդորում է փոխադրումներն իրականացնել բացառապես սահմանված լիցենզավորման կարգի համաձայն։
Խստացված վերահսկողություն «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում
Շուրջ 3 շաբաթ է՝ «Սուրմալուն» փակ է․ խախտումներ են հայտնաբերվել