Ժնևում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները

Спикер НС Ален Симонян на встрече со спикером парламента Азербайджана Сахибой Гафаровой (22 марта 2024). Женева
Կողմերը պայմանավորվել են դիտարկել միջխորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնևում Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ քննարկել է երկու երկրների միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին խորհրդարանների հնարավոր աջակցությունը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Спикер НС Ален Симонян на встрече со спикером парламента Азербайджана Сахибой Гафаровой (22 марта 2024). Женева
Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան
Նշենք, որ Ալեն Սիմոնյանը Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպել է Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում։ Հանդիպումը կազմակերպվել է Միջխորհրդարանական միության նախաձեռնությամբ և միջնորդությամբ:
«Կողմերը պայմանավորվել են դիտարկել միջխորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունը: Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ավարտին երկու երկրների խորհրդարանների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Նշենք, որ Ալեն Սիմոնյանը մարտի 19-21-ը Բրյուսելում էր, իսկ մարտի 22-25-ը լինելու է Ժնևում (Շվեյցարիայի Համադաշնություն)` մասնակցելու Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին։