Թուրքիան պատրաստվում է նավթ որոնել Մարմարա ծովում. ԶԼՄ

Նավթի արդյունահանում
Նավթի հետախուզումը կիրականացվի 95 055 հեկտար տարածքում ութ տարվա ընթացքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Թուրքական «Turkish Petroleum» (GEO) պետական նավթային ընկերությունը Մարմարա ծովի թուրքական հատվածում նավթի հայտնաբերման հետախուզական աշխատանքներ իրականացնելու արտոնագիր է ստացել։ Տեղեկությունը հայտնում է «Hürriyet» թերթը:
«Ընկերությունը Մարմարա ծովում Թեքիրդաղի, Բալըքեսիրի և Չանաքալեի ափերի մոտ նավթի հետախուզման արտոնագրեր է ստացել։ Այս երեք արտոնագրերով նավթի հետախուզումը կիրականացվի 95 055 հեկտար տարածքում 8 տարվա ընթացքում», - գրում է պարբերականը։
Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարար Մեհմեթ Շիմշեքն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան 2024 թվականին ակնկալում է հարավ-արևելքի հանքավայրերից ապահովել երկրի նավթի իր պահանջարկի 10 տոկոսը, իսկ 2026 թվականին՝ 18 տոկոսը:
Թուրքիայում ուսումնական ռազմական ինքնաթիռ է կործանվել