Պետք է վերացնել Գազայի բնակիչներին օգնություն ուղարկելու բոլոր խոչընդոտները. Իրանի ԱԳՆ

Հոսեյն Ամիր Աբդոլլահիան
Իրանի արտգործնախարարը լուրջ քննադատության է ենթարկել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը միջազգային կազմակերպություններին կոչ է արել նպաստել Գազայի հատվածի բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու բոլոր սահմանափակումների վերացմանը: Այս մասին ասված է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ, որը տարածվել է պաղեստինյան ծայրահեղական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ հեռախոսազրույցից հետո։
«Լուրջ քննադատության ենթարկելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ Ամիր Աբդոլլահիանն ընդգծել է պատասխանատու միջազգային ինստիտուտների անհապաղ գործողությունների անհրաժեշտությունը Գազայի հատվածում և պաղեստինյան տարածքներում կանանց, երեխաների և փախստականների սպանությունները դադարեցնելու համար։ Միաժամանակ նա շեշտել է բոլոր սահմանափակումների անհապաղ վերացման անհրաժեշտությունը Գազայի հատվածի բոլոր շրջանների բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու համար», - նշվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Գազայում ավելի շատ երեխա է սպանվել, քան վերջին 4 տարվա բոլոր պատերազմներում․ ՄԱԿ