ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Միջերկրական ծովից նոր ցիկլոն է ներթափանցել Հայաստան, այսօր և վաղը կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում՝ 20-25մ/վ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն»,–հայտնում է կենտրոնը։
Ձյան տեսքով տեղումները կլինեն Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի լեռներում, Գեղարքունիքում։
Առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։