ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 40–ի, հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։
Ահաբեկչության հետևանքով վիրավորների թիվը, նախնական տեղեկություններով, անցնում է 100–ը։
Հիշեցնենք` Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում այսօր հրաձգություն է տեղի ունեցել «Պիկնիկ» խմբի համերգի ժամանակ, համազգեստով առնվազն երեք մարդ կրակ է բացել մարդկանց վրա։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շենքում նաև հրդեհ է բռնկվել։
Ի դեպ, հրաձգության ժամանակ «Կրոկուս Սիթի Հոլ»–ում կարող էր գտնվել 6200 մարդ. «Պիկնիկ» խմբի համերգի գրեթե բոլոր տոմսերը վաճառվել էին: