Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա 3 զոհ, 5 վիրավոր

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, կա 3 զոհ, 5 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ ժամը 18։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում՝ Արծվի արձանի հարևանությամբ, բախվել են «BMW», «Skoda», «Volkswagen» ու «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։
Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները։
«Ըստ նախնական տեղեկություների` վթարի մեղավորը «BMW»-ի վարորդն է եղել, որը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի՝ բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դեպի Սևան ընթացող հատվածում»,–գրում է կայքը։
Այնուհետև «BMW»- ն բախվել է մյուս ավտոմեքենաներին, կողաշրջվել ու մեջտեղից կիսվել։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Արծվի արձանի մոտ վթար է տեղի ունեցել․ վարորդի և 3 ուղևորի վիճակը ծայրահեղ ծանր է
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։