Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները մարտի 22-ին կհանդիպեն Ժնևում

Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ժնևում մասնակցելու է Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Ժնեւում հանդիպում կունենա Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Այլ մանրամասներ հայտնի չեն։
Նշենք, որ Ալեն Սիմոնյանը մարտի 19-21-ը Բրյուսելում էր, իսկ մարտի 22-25-ը լինելու է Ժնևում (Շվեյցարիայի Համադաշնություն)` մասնակցելու Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին։
Ալեն Սիմոնյանն ու Գագիկ Բաղունցը հանդիպե՞լ են. ԶԼՄ