Ցնցված ենք Մոսկվայում տեղի ունեցած անմարդկային ահաբեկչության սահմռկեցուցիչ լուրից. ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գերատեսչությունը շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր վիրավորներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը` Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 40–ի, կան 100–ից ավելի վիրավորներ։
«Ցնցված ենք Մոսկվայում տեղի ունեցած անմարդկային ահաբեկչության սահմռկեցուցիչ լուրից։ Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում անմեղ զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր վիրավորներին»,–նշված է ԱԳՆ–ի տելեգրամյան ալիքում։
Հիշեցնենք` Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում այսօր հրաձգություն է տեղի ունեցել «Պիկնիկ» խմբի համերգի ժամանակ, համազգեստով առնվազն երեք մարդ կրակ է բացել մարդկանց վրա։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շենքում նաև հրդեհ է բռնկվել։
Ի դեպ, հրաձգության ժամանակ «Կրոկուս Սիթի Հոլ»–ում կարող էր գտնվել 6200 մարդ. «Պիկնիկ» խմբի համերգի գրեթե բոլոր տոմսերը վաճառվել էին: