ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Իսպանական «Ռեալ Սոսիեդադ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արսեն Զախարյանը երազում է Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղալ Ռուսաստանի հավաքականի կազմում: Այդ մասին նա ասել է ՌԻԱ Նովոստիին։
«Պորտուգալիա, քանի որ Կրիշտիանու Ռոնալդուն այնտեղ է խաղում», - նշել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին Ռուսաստանի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացրել Սերբիայի հավաքականի հետ ու հաղթել 4:0 հաշվով: Այս խաղը Ռուսաստանի հավաքականի համար առաջինն էր եվրոպական թիմի դեմ 2021 թվականի նոյեմբերից ի վեր։ 2022 թվականի փետրվարին ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) և Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) Ռուսաստանի ազգային և ակումբային թիմերին հեռացրին միջազգային մրցումներից ՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով։