ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում հրաձգության հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, հայտնում է RT–ն՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայությունների աղբյուրին։
Նախնական տվյալներով՝ կա մոտ 100 վիրավոր, տվյալները ճշտվում են։
ՌԻԱ Նովոստին գրում է, որ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության առաջին տուժածներն ընդունվել են բժշկական հաստատություններ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում հրաձգություն է սկսվել, համազգեստով առնվազն երեք մարդ կրակ է բացել մարդկանց վրա, կան վիրավորներ։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շենքում նաև հրդեհ է բռնկվել։
Հավելենք, որ հրաձգության ժամանակ «Կրոկուս Սիթի Հոլ»–ում կարող էր գտնվել 6200 մարդ. «Պիկնիկ» խմբի համերգի գրեթե բոլոր տոմսերը վաճառվել էին: